Ադրբեջանի կողմից լրացուցիչ սահմանափակումները հանգեցրել են Արցախ ապրանքների ներկրման լիակատար անհնարինության
Նմանատիպ
Ադրբեջանի կողմից լրացուցիչ սահմանափակումները հանգեցրել են նույնիսկ նվազագույն ծավալի կենսական նշանակության ապրանքների ներկրման անհնարինության:
Այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Ըստ պետնախարարի՝ լիակատար շրջափակման արդյունքում չի մատակարարել նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալը՝ դրանցում նշված ժամկետում, որի պատճառով մենք հետաձգելու են կտրոնների գործունեության ժամկետը։
Արդեն երրորդ օրն է`Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից կատարվող բեռնափոխադրումները նույնպես կասեցված են։ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների միջոցով Արցախի Հանրապետության քաղաքացիների հրատապ տեղաշարժի սկզբունքների մասով լրացուցիչ հստակեցումներ պետք է կատարվեն, որից հետո նորություն լինելուն պես կհայտարարվի։
Շուշիի շրջանի չորս համայնքների բնակչության համար առաջացել են սուր հումանիտար խնդիրներ, քանի որ շրջափակված են երկու կողմից՝ Շուշիի ու Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետի հատվածներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում