ԱՄՆ-ի քաղաքականությունը կարող է հանգեցնել աշխարհում դոլարից հրաժարվելուն․ Իլոն Մասկ
Նմանատիպ
Ամերիկացի ձեռնարկատեր, Twitter, SpaceX, Tesla ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասկը գնահատել է դոլարի հեռանկարները՝ ասելով, որ արժույթի համակարգված կիրառումը որպես պատժամիջոց հանգեցնում է աշխարհում դրա օգտագործման դադարեցմանը։ Այս մասին գրում է Business Insider-ը։
Նա մեկնաբանել է Twitter-ում գրառումը, որի հեղինակը պնդում է, որ համաշխարհային տնտեսության ապադոլարիզացիան 10 անգամ ավելի արագ է, քան նախորդ 2 տասնամյակներում։
«Եթե դուք բավականաչափ զինեք արժույթը, ապա մյուս երկրները կդադարեն օգտագործել այն», – պատասխանել է Մասկը: «Weaponization» (Վեպոնիզացիա) տերմինը ծագել է անգլերեն weapon («զենք») բառից և նշանակում է ռազմական նպատակներով այն օբյեկտների օգտագործումը, որոնք նախատեսված չեն դրա համար:
Գործարարի մեկնաբանած հրապարակման մեջ կա պնդում, որ համաշխարհային հաշվարկներով դոլարի տեսակարար կշիռը 2020 թվականին նվազել է մինչև 55%՝ 2001 թվականի 73%-ից, իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեկնարկի հետ մեկտեղ՝ մինչեւ 47%։
Ավելի վաղ խոսելով նույն թեմայով՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը խոստովանել էր, որ դոլարի դերի հետ կապված ֆինանսական պատժամիջոցները կարող են ի վերջո խաթարել նրա հեգեմոնիան, և, հետևաբար, պետք է կիրառվեն չափաբաժիններով ու դաշնակիցների հետ համատեղ: Միաժամանակ նա ասել էր, որ ամերիկյան արժույթը դեռևս չունի մրցակիցներ համաշխարհային ասպարեզում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում