Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ

Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճի ժամանակ  ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանն ադրբեջանին պետք է վերադարձնի 8 սահմանամերձ գյուղ»։

«Հայաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները և ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից, ազատի Ադրբեջանի դեռևս օկուպացված ութ սահմանամերձ գյուղերը, զերծ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործողություններից և ապատեղեկատվությունից, վերջ դնի ականային ահաբեկչությանը, լույս սփռի մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա, որոնք անհետացել են հակամարտության ընթացքում, փոխհատուցի Ադրբեջանին պատճառված վնասը, բարեխղճորեն վարի բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման և երկու պետությունների միջև սահմանի սահմանազատման շուրջ», – նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում