Գերմանիայի դեսպանատուն այցի հերթագրման համակարգն այսօրվանից չի գործի
28/04/2023 13:52
Նմանատիպ
Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի ծառայությունները բարելավելու նպատակով հերթագրման հին համակարգի փոխարեն կներդրվի նոր և արդիականացված համակարգ։
Այս մասին հայտնում է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության հյուպատոսական բաժինը։
Համակարգը կգործի մայիսի 4-ից։
Հերթագրման հին համակարգը այսօրվանից սկսած այլևս չի գործի, սակայն արդեն իսկ գրանցված բոլոր հերթագրումները մնում են ուժի մեջ։
Նոր համակարգով հերթագրվելու մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք հավելյալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում