Ապրիլի 28-ին Էրդողանը կմասնակցի Ադանայի կամրջի բացմանը օնլայն․ Anadolu
28/04/2023 14:34

Նմանատիպ
Anadolu պետական տեղեկատվական գործակալությունը, ազդարարելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծրագիրը, տեղեկացրել է, որ նա Ադանայի կամրջի բացմանը կմասնակցի օնլայն։
Այս մասին նշվել է գործակալության կայքում։ Նախատեսվում է, որ երկրի առաջին փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հանդիպում կունենա հասարակության հետ։
Էրդողանը բժիշկների խորհրդով չորեքշաբթի՝ ապրիլի 26-ին չի մասնակցել նախընտրական մի շարք միջոցառումների։
Ավելի վաղ Էրդողանն ուղիղ եթերով հարցազրույց էր տալիս տեղի հեռուստաալիքներին, որը հանկարծակի ընդհատվել էր այն պատճառով, որ Թուրքիայի նախագահի ինքնազգացողությունը վատացել էր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում