Wildberries-ի ղեկավարը խոսել է Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադրումների խոչընդոտների մասին

Wildberries-ի ղեկավարը խոսել է Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադրումների խոչընդոտների մասին

Վերին Լարսի անցակետի ցածր թողունակությունը վերջին շրջանում խոչընդոտում է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությանը։ Նման կարծիք է հայտնել Wildberries առցանց խանութի հիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

Հայաստանն ու Ռուսաստան չունեն ընդհանուր սահման, և երկու երկրների միջև ցամաքային ճանապարհով բեռները տեղափոխվում են Վրաստանի տարածքով՝ Վերին Լարսի անցակետով։

«Վերին Լարսում մաքսայինի հետ կապված անընդհատ խնդիրներ ունենք։ Նրանք, ովքեր նույնպես օգտվում են այս ճանապարհից, կարծում եմ՝ տեղյակ են։ Այստեղ խնդիրը նույնիսկ փաստաթղթերի հետ կապված չէ. զուտ ֆիզիկապես այս անցակետով չեն կարող անցնել մեծ թվով մեքենաներ, չնայած այն հանգամանքին, որ 2022-ին երթուղիների թիվը երեքից դարձել է վեց»,- ասել է Բակալչուկը։

Ավելին, մտավախություն կա, որ ամռանն իրավիճակը կարող է սրվել․ երբ Հայաստանում սկսվի ծիրանի հավաքման սեզոնը, անցակետում մեքենաներն էլ ավելի շատ կլինեն։ Ուստի Wildberries -ի մասնագետները որպես Վերին Լարսի այլընտրանք դիտարկում են ծովային ճանապարհով ապրանքների առաքման հնարավորությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում