Flyone Armenia-ն ուղևորներին հասցրել է Երևան՝ Քիշնևում կատարած հարկադիր վայրէջքից հետո
Նմանատիպ
Հայկական Flyone Armenia ավիաընկերությունն անցած գիշեր Փարիզից Երևան է հասցրել ուղևորներին, որոնք ստիպված են եղել վայրէջք կատարել Քիշնևում՝ Թուրքիայի օդային տարածքի արգելափակման պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ավիաընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Արամ Անանյանը։
Արամ Անանյանը երեկ՝ ապրիլի 29-ին, հայտարարել էր Փարիզ-Մոսկվա չվերթի ուղևորների՝ Քիշնևում հարկադիր վայրէջքի մասին։ Նրա խոսքով՝ Թուրքիան փակել է իր օդային տարածքը Flyone Armenia-ի Եվրոպա թռիչքների համար։ Ըստ Անանյանի՝ թուրքական կողմից նախնական ծանուցում չի ստացվել։
«Մեզ անհայտ պատճառներով և առանց որևէ ակնհայտ պատճառի, Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղյալ են համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար», – ասել էր Անանյանը։
Թուրքական կողմը չի մեկնաբանել իրավիճակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում