Մայիսի 1. Աշխատանքի և Աշխատավորների միջազգային օր
Նմանատիպ
Կա պատկերացում, որ մայիսի 1-ը, որպես աշխատավորների տոն, ունի խորհրդային (կոմունիստական) ծագում։ Մինչդեռ օրը խորհրդանշում է առաջին հերթին Արևմտյան երկրներում աշխատավորների իրավունքների համար մղված պայքարը։
Մայիսի 1-ն աշխարհի տասնյակ երկրներում համարվում է Աշխատանքի և Աշխատավորների միջազգային օր։
Օրվա խորհուրդը սկիզբ է առնում 19-րդ դարի կեսերին՝ աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրվա անցումն էր:
8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով 1856 թվականի ապրիլի 21-ին առաջինը հանդես են եկել Ավստրալիայի աշխատավորները: Այդ ժամանակից սկսած Ավստրալիայում այդ տոնը դարձել է ամենամյա:
Ավստրալիայի աշխատավորների օրինակով 1886 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ-ի և Կանադայի անարխիստական կազմակերպությունները կազմակերպել են մի շարք հանրահավաքներ և ցույցեր: Չիկագոյում այդպիսի ցույցը ցրելու ժամանակ մահացել են 6 ոստիկաններ և 6 ցուցարարներ։
Պայթյուն կազմակերպելու մեղադրանքով 6 աշխատավոր-անարխիստներ դատապարտվել են կախաղանի:
Ի հիշատակ մահապատժի ենթարկված անարխիստների՝ ամերիկյան աշխատավորների առաջարկով, որոնք գործադուլ էին կազմակերպել 1890 թվականի մայիսի 1-ին, II Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը (հուլիս, 1889) 1890 թվականի մայիսի 1-ը հայտարարել է Ամբողջ աշխարհի աշխատավորների համերաշխության օր, և առաջարկել այն նշել ցույցերով՝ պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր և այլն: Ինչպես Ավստրալիայում, ցույցերի հաջողությունները հանգեցրել են նրան, որ տոնը դարձել է ամենամյա:
Հայաստանում մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում