Հայտարարություն ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների վերաբերյալ
Նմանատիպ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2017թ. մարտի 17-ի թիվ 22/17 «ԵԱՏՄ անդամ պետության տարածք ներմուծված և ազատ շրջանառության (բաց թողում ներքին սպառման համար) ընթացակարգով բաց թողնված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային տրամադրման տեխնոլոգիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» որոշման համաձայն, Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է մյուս անդամ երկրների մաքսային ծառայություններին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայությանը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնում առկա է տրանսպորտային միջոցների ԵԱՏՄ տարածքում տեղափոխման հետ կապված պարզաբանում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով, հետևյալ հղմամբ:
Տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունն առկա է նաև այստեղ։
Միաժամանակ, ՌԴ ԴՄԾ պաշտոնական կայքէջում ևս առկա է պարզաբանում հետևյալ հղումով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում