Մոսկվայում արգելվել են անօդաչուների թռիչքները
03/05/2023 18:18
Նմանատիպ
ՌԴ մայրաքաղաքի իշխանությունները արգելել են քաղաքում բոլոր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) թռիչքները, բացառությամբ նրանց, որոնք անհրաժեշտ են պետական կարիքների համար։ Համապատասխան արձանագրությունը ստորագրվել է Մոսկվայի օպերատիվ շտաբի նիստի ժամանակ, չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի քաղաքապետարանում։
«Ստորագրված փաստաթուղթը կարգավորում է քաղաքի օդային տարածքով անօդաչու թռչող սարքերի թռիչքների թույլտվությունների տրամադրման կարգը։ Այժմ նախատեսվում է նման թույլտվություններ տրամադրել միայն պետական կարիքների համար»,- նշել են կառավարությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում