Երևանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունն արդյունավետ չի․ Զախարովա
10/05/2023 18:23

Նմանատիպ
Պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը մենք համարում ենք անարդյունավետ։
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Անկեղծ ասած, տարակուսանք է առաջացնում Հայաստանի ղեկավարության ձգտումը՝ քննարկել կազմակերպության արդյունավետության հարցերը հենց նրա սահմաններից դուրս, երբ դրա համար ՀԱՊԿ-ում կան բոլոր անհրաժեշտ ձևաչափերը, փոխգործակցության հաստատված ուղիները, և ամենակարեւորը՝ այդ կազմակերպության մասնակիցները, որոնք ոչ միայն պատրաստ են լսել այդ ամենը, այլև պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ»,-նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում