Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազային
10/05/2023 19:20
Նմանատիպ
Իսրայելական բանակի տանկերը գնդակոծել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող տարածքները։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իսրայելական բանակի վերսկսված հարձակումներն ուղղված են այն դիրքերին, որտեղից պաղեստինյան դիմադրության ստորաբաժանումները հրթիռային հարվածներ են հասցնում Իսրայելի տարածքին։
Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է հարվածներ հասցնել հրթիռային տեխնիկայի և «Իսլամական ջիհադ» արմատականների դիրքերին Գազայի հատվածում: Այս մասին էլ հայտնում են բանակի մամուլի ծառայությունից։
«Իսրայելի պաշտպանության ուժերը ներկայումս հարվածներ են հասցնում Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության հրթիռային ենթակառուցվածքին»,- մասնավորապես այսպիսինն է հաղորդագրության բովանդակությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում