Ուկրաինան ստացել է թուրքական Cobra II զրահամեքենաներ և բրիտանական հեռահար թևավոր հրթիռներ
Նմանատիպ
Մեծ Բրիտանիան Ուկրաինային տրամադրել է Storm Shadow հեռահար թևավոր հրթիռներ: Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ նման հրթիռների հեռահարությունը հնարավորություն է տալիս խորը հարվածներ հասցնել Ռուսաստանին։
Storm Shadow-ն մեծ հեռահարության թևավոր հրթիռ է, որը համատեղ մշակվել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից: Կիրառելի հեռահարությունը ավելի քան 250 կմ է:
Ուկրաինայում արդեն նկատել են թուրքական արտադրության Cobra II զրահամեքենաներ: Այս մասին են վկայում ուկրաինական Klymenko Time պարբերականի հրապարակած տեսագրությունները։
Կադրերում երևում է, որ այս տիպի առնվազն երեք մեքենա շրջում է գյուղական ճանապարհով: Զրահամեքենաների վրա Ուկրաինայի դրոշն է: Բաց աղբյուրների համաձայն՝ Ռումինիայում երկաթուղով դեպի ուկրաինական սահման փոխադրելիս տեսել են մոտ 20 նման զրահափոխադրիչների խմբաքանակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում