Իտալիայում առգրավել են Էկվադորից Հայաստան ուղարկվելիք գրեթե 3 տոննա կոկաինը
Նմանատիպ
Իտալիայի ֆինանսական գվարդիան կոկաինի ռեկորդային՝ 2734 կգ խմբաքանակ է հայտնաբերել, որը Էկվադորից Հայաստան էր տեղափոխվում։ Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Արգելված բեռը հայտնաբերվել է Կալաբրիայի հարավում՝ Ջոյա Տաուրո նավահանգստում։ Թմրանյութը սառեցված վիճակում էր՝ 12 մետրանոց փաթեթներով, 78 տոննա բանկաների միջև։ Այդ երկու կոնտեյները Հայաստան էր տեղափոխվում Գուայակիլից (Էկվադոր) վրացական Բաթումով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կոկաինը հայտնաբերվել է բարդ սքաներների և Ջոել շան օգնությամբ։ Առգրավված թմրանյութը, որը շատ մաքուր էր և իդեալական վիճակում, թմրանյութի վաճառականներին ավելի քան 800 մլն եվրո եկամուտ կբերեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Թմրանյութի խմբաքանակի տեղափոխման և ոչնչացման համար ներգրավվել է ավելի քան 30 աշխատակից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում