Մոսկվայում մայիսի 25-ին տեղի կունենա Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում
Նմանատիպ
Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում մայիսի 25-ին և ընդունել ենք այդ առաջարկը։
Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը սպասվում է վաղը՝ մայիսի 19-ին, Մոսկվայում՝ նշելով, որ Հայաստանի ԱԳ նախարարն արդեն մեկնել է Մոսկվա։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի Կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսվում հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթաժողովի շրջանակներում։ Նման հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև հոկտեմբերին Գրանադայում», – հայտնել է Փաշինյանը՝ հավելելով, որ Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում