Թշնամին Արցախում խախտել է հրադադարը
22/05/2023 11:11
Նմանատիպ
Ադրբեջանի զինված ուժերը Արցախի հետ շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ մայիսի 21-ին խախտել են հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում