Վնասի նվազեցման կողմնակիցների ռազմավարական մեծ հաղթանակը, ի՞նչ է հաջորդը
Նմանատիպ
ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին անգամ վնասի նվազեցման ռազմավարությունը ներառվել է ՄԱԿ-ի կողմից ձևակերպած՝ կախվածություն առաջացնող նյութերի մասին օրենսդրության վերաբերյալ բանաձևում: Թե ինչ կարևոր ձեռքբերում և հաղթանակ է ռազմավարության կողմնակիցների համար, կարող եք տեղեկանալ ընթերցելով COPWATCH-ի հրապարակումը։
ՄԱԿ-ի 52-րդ նստաշրջանում ընդունված բանաձեւի համաձայն վնասի նվազեցման ռազմավարությունը ճանաչվել է որպես հանրային առողջության գործիք եւ այլեւս չի կարգավորվելու ազգային օրենսդրությամբ։
Հետաքրքիր է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աջակցում է վնասի նվազեցման ռազմավարության ներառմանը, թմրամիջոցների վերահսկման օրենսդրության մեջ։ ԱՀԿ-ի հրապարակման մեջ նշվում է, որ նշված մոտեցումը (վնասի նվազեցման ռազմավարությունը) հանդիսանում է որպես Հանրային առողջության ամրապնդման մասին շրջանակային կոնվենցիայի հիմնարար տարր, որը կարևոր դերակատարում ունի մարմնին պատճառված վնասի նվազեցման և վերացման գործընթացում, որպես կախվածություն առաջացնող նյութերի դեմ պայքարի միջոց։
Փորձագետների կարծիքով՝ ռազմավարության նկատմամբ աճող հանդուրժողականությունը պայմանավորված է հակում կամ կախվածություն առաջացնող նյութերի դեմ պայքարի անարդյունավետությամբ և նոր մոտեցումների անհրաժեշտությամբ։
«Մարդիկ հազարավոր տարինեի ընթացքում տարբեր նյութեր են օգտագործում։ Սա մեզ համար նորություն չէ։ Այնուամենայնիվ, այսօր մեր հիմնական խնդիրը նման նյութերի օգտագործումը կանխելն ու բոլորովին անհամապատասխան և սխալ միջոցների դեմ պայքարելն է»,- ասում է Նոր Զելանդիայի նախկին վարչապետ և Կախվածություն առաջացնող նյութերի մասին օրենքի համաշխարհային հանձնաժողովի նախագահ Հելեն Քլարկը։
Մելբուռնում վնասի նվազեցման միջազգային կոնֆերանսին մասնակցող փորձագետները արձանագրել են հանրային առողջության ոլորտում նոր նախաձեռնությունների անհրաժեշտությունն ու իրականացումը, որոնք ներառում են վնասի նվազեցման ռազմավարություններ։ Այդ թվում ներառյալ կախվածություն առաջացնող թմրանյութերի փոխարինումը գիտականորեն ապացուցված նյութերով, որոնք կօգնեն նվազեցնել մարդու մարմնին պատճառված վնասը:
Փորձագետները ընդգծված կարևորում են այս գործընթացում հասարակական կազմակերպությունների և խոցելի խմբերի ակտիվ ներգրավվածությունը։ Պատճառն այն է, որ խնդրի համար լուծումներ է հարկավոր մշակել, որոնք կնպաստեն բնակչության առողջության բարելավմանը։
Ճիշտն այն է, որ գիտական հանրության ներկայացուցիչները համաձայն են, որ գիտական տվյալների ու ապացույցների վրա հիմնված օրենսդրական նախաձեռնությունների իրականացումը կարևոր դեր է խաղում ավելի լավ ապագայի կերտման գործընթացում։ Դեռևս 20 տարի առաջ ԱՀԿ-ի ծխախոտային արտադրանքի կարգավորման գիտական խորհրդատվական կոմիտեն նշել էր, որ նոր կամ մոդիֆիկացիոն փոփոխման ենթարկված ծխախոտային արտադրանքը հանրային առողջության համար ընդունելի լինելու համար, այն գոյություն ունեցող ծխախոտային արտադրանքներից մարդու առողջությանը հասցվող վնասը նվազեցնելու ներուժ պետք է ունենա։ Այնուամենայնիվ, այսօր, երբ շուկայում առկա են նման ապրանքներ, վնասի նվազեցման ռազմավարություններն այլևս պատշաճ ուշադրության չեն արժանանում և շատ դեպքերում արժանի են ԱՀԿ-ի կոշտ քննադատությանը: Հետաքրքիր է, սա ինչո՞վ է պայմանավորված։
Աղբյուրը՝ bm.ge
Հետևեք մեզ նաև Telegram-ում