Լուիս Էնրիկե. Դեռ վաղ է «Բարսայի» խաղի մասին եզրակացություններ անել
20/07/2014 11:11
Նմանատիպ
«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ թիմն առաջին հանդիպումն է անցկացրել՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով «Ռեկրեատիվոյի» նկատմամբ և մրցակցին թույլ չտալով գոնե մեկ հարված կատարելու դարպասին։
Մարզիչը կարծում է, որ մեկ նախամրցաշրջանային խաղի արդյունքով չի կարելի եզրակացության հանգել թիմի խաղի մասին։
-Իհարկե, սա լավ սկիզբ է։ Թիմի բոլոր խաղացողները խաղին լուրջ էին մոտեցել։ ԱՄեն դեպքում, որևէ հեռահար եզրակացություն անել չի կարելի, քանի որ դրա համար շատ վաղ է։
Ֆուտբոլիստները չպետք է այս շրջանում ուշադրություն դարձնեն գովեստի խոսքերին կամ քննադատություններին։ Ինձ համար կարևոր էր տեսնել նրանց ֆիզիկական վիճակը,-ասել է մասնագետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում