«Սպորտինգը» մերժել է «Արսենալի» 30-միլիոնանոց առաջարկը
20/07/2014 14:33
Նմանատիպ
«Արսենալը» լրջորեն հետաքրքրված է «Սպորտինգի» կիսապաշտպան Վիլյամ Կարվալյուի ծառայություններով։
Լոնդոնցիները լիսաբոնյան ակումբին առաջարկել են 30 մլն եվրո վճարել 22-ամյա խաղացողի համար, սակայն մերժում է ստացել։
Ֆուտբոլիստի պայմանագրում նշված է 45 մլն եվրո հրաժարագին, որը ձեռնտու չէ լոնդոնյան ակումբին։
Կարվալյուի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2018 թվականին։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում