Առաջարկվում է սովորողների համար հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը

Առաջարկվում է սովորողների համար հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է մի շարք կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը:

Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նպատակն է չվտանգել դպրոցում, քոլեջում, ուսումնարանում սովորողի անընդհատ ուսումնառության իրավունքով պայմանավորված տարկետման տրամադրումը։

Առաջարկվող նախագծով սահմանվում է 19 տարեկան անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատման տարկետում տրամադրել նորմերից մեկով՝ առողջական խնդիրների կամ ուսումնառության շարունակման հիմքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում