«Արսենալը» համաձայնություն է ձեռք բերել Օսպինայի հետ
20/07/2014 23:07
Նմանատիպ
Կոլումբիայի հավաքականի և «Նիցցայի» դարպասապահ Դավիդ Օսպինան կարիերան շարունակելու է Լոնդոնի «Արսենալում»:
Աշխարհի առաջնության ժամանակ ցուցադրած հիանալի խաղոի շնորհիվ Օսպինան հայտնվել էր «Վալենսիայի» և «Արսենալի» ուշադրության կենտրոնում, սակայն բարեհաջող բանակցություններ վարել կարողացել են «զինագործները»: «Nice-Matin»-ը հաղորդում է, որ Օսպինայի տրանսֆերի համար «Արսենալը» վճարելու է 4 միլիոն եվրո: Տեղափոխության վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:
Հավելենք` նախորդ մրցաշրջանում Դավիդ Օսպինան մասնակցել Ֆրանսիայի առաջնության 29 խաղի և բաց է թողել 25 գոլ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում