Հայ պատանի ազատոճայինները 13-րդն են աշխարհի առաջնությունում
21/07/2014 14:31
Նմանատիպ
Սլովակիայի Սնինա քաղաքում երեկ ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էր 1997-1998 թթ ծնվածներ 236 ըմբիշ 49 երկրներից։
Հայաստանի հավաքականը ներկայացված էր ութ մարզիկներով։ Թեև մեր պատանիները որևէ քաշային կարգում մեդալ չնվաճեցին և թիմային հաշվարկում զբաղեցրին 13-րդ տեղը 49 հավաքականների մեջ։
Մեր մարզիկներից լավագույն արդյունքները ցույց են տվել Նաիրի Ղարսայանը (46 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (85 կգ )՝ գրավելով 5-րդ հորիզոնականը, իսկ 76 կգ քաշային կարգում Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզեմեդալակիր Սարգիս Հովսեփյանը 7-րդն էր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում