Նեգրեդոն հրապարակել է վնասված ոտքի լուսանկարը
21/07/2014 17:31
Նմանատիպ
Ինչպես արդեն հայտնել ենք, «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն վնասվածք է ստացել, ինչի արդյունքում ստիպված կլինի բաց թողնել 2-3 ամիս։
Ֆուտբոլիստն ինքը այսօր լուսանկար է հրապարակել և հաստատել, որ առաջիկա ամիսներին չի խաղալու։
«Ցանկանում եմ, որ իմանաք՝ ինչ դժվար է լինելու ինձ համար առաջիկա ամիսներին։ Ես մի քանի ամիս բաց կթողնեմ, ապա կվերադառնամ ավելի ուժեղ, քան երբևէ եղել եմ»,-գրել է ֆուտբոլիստն իր Instagram-ում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում