Ֆյուրի. Կլիչկոն վախկոտ է
21/07/2014 20:31
Նմանատիպ
Բրիտանացի գերծանրքաշային կարգի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ չի կարողանում ռինգում հանդիպել Վլադիմիր Կլիչկոյին` վերջինիս ցանկության բացակայության պատճառով.
«Վլադիմիր Կլիչկոյի դեմ մենամարտ չի կայանա: Նույնն ասել եմ նաև Դևիդ Հեյի հետ հանդիպման համար, որի հետ ևս մարտ չի կայանա: Կլիչկոն պարկ չէ, բայց վախկոտ է: Նա ուղղակի չի ցանկանում կռվել ինձ հետ: Ես ցանկանում եմ հանդիպել նրան: Նա չէր ցանկանում կռվել ինձ հետ անգամ այն ժամանակ, երբ դեռ չէի էլ հասել այս մակարդակին»,-ասել է Ֆյուրին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում