Լևանդովսկին իրեն դեռ «Բավարիայի» լիարժեք ֆուտբոլիստ չի համարում
22/07/2014 11:22
Նմանատիպ
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով գոլի հեղինակ դարձավ «Դույսբուրգի» հետ ընկերական հանդիպման ժամանակ (1:1), ընդգծել է, որ իրեն դեռ «Բավարիայի» լիարժեք ֆուտբոլիստ չի զգում:
«Սա ընդամենն ընկերական հանդիպում էր: Ինձ «Բավարիայի» լիարժեք ֆուտբոլիստ կզգամ միայն երկրի Սուպերգավաթի համար խաղից կամ ազգային առաջնությունում առաջին խաղից հետո»,-Լևանդովսկու խոսքը մեջբերել է «Bild»-ը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիա» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսսիայից»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում