Ռոբինյո. Լավագույն տարբերակն ենք փնտրում
22/07/2014 13:18
Նմանատիպ
«Միլանի» հարձակվող Ռոբինյոն մեկնաբանել է ներկայիս ակումբում՝ «Միլանում» տիրող իրավիճակն ու իր՝ Բրազիլիայի առաջնություն վերադառնալու հավանականության շուրջ տարածվող շշուկները։
-Հիմա մենք որոշում ենք ընդունում։ Փնտրում ենք լավագույն տարբերակը և´ ինձ, և´ «Միլանի» համար։ Այս ակումբն ինձ միշտ լավ է վերաբերվել։
Վերադառնալ Բրազիլիա՞։ Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, դեռ ոչինչ չգիտեմ, ամեն ինչ պարզ կլինի ակումբի հետ քննարկումների ավարտից հետո։ Իսկ «Միլանում» անցկացրած տարիներիս լավագույն հիշողությունը, իհարկե, Սկուդետոյի նվաճումն էր,-ասել է ֆուտբոլիստը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում