Չիսորան հրաժարվել է Ֆյուրիի հետ մենամարտից
22/07/2014 14:25
Նմանատիպ
Բրիտանացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Դերեք Չիսորան հրաժարվել է մենամարտել իր հայրենակից Թայսոն Ֆյուրիի հետ։ Մարզիկը հաղորդել է, որ հուլիսի 26-ին նշանակված մենամարտին չի կարող մասնակցել վնասվածքի պատճառով, որն ստացել է մարզման ժամանակ։
Կազմակերպիչները մտադիր են հետաձգել մենամարտը։ Մրցավեճի նոր ամսաթիվը կպարզվի ավելի ուշ։ Հիշեցնենք, որ մարզիկները 100.000 ֆունտի վրա գրազ էին եկել, որ նոկաուտի են ենթարկելու հակառակորդին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում