Օբլակ. Գալիս եմ որպես սովորական դարպասապահ, բայց…
22/07/2014 15:48
Նմանատիպ
Մադրիդի «Ատլետիկոյի» նոր դարպասապահ Յան Օբլակը վստահեցրել է, որ ջանասիրաբար աշխատելու է թիմի հիմնական կազմում իր տեղն ապահովելու համար:
«Գալիս եմ որպես սովորական դարպասապահ, բայց գալիս եմ աշխատելու: Այստեղ երեք դարպասապահ ենք, և բոլորս էլ պայքարելու ենք հիմնական դարպասապահը լինելու համար, սակայն առաջին տեղում թիմն է»,-Օբլակի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում