Դունգա. Բրազիլիան չի հաղթի միայն այն պատճառով, որ լեգենդար դեղին մարզաշապիկ է կրում
Նմանատիպ
Բրազիլիայի հավաքականի նոր մարզիչ Դունգան հայտարարել է, թե ինչի հաշվին է ազգային ընտրանու նախկին դիրքը հետ բերելու: Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլում Բրազիլիան 1:7 հաշվով պարտվեց Գերմանիային, իսկ երրորդ տեղի համար պայքարում 0:3 հաշվով զիջեց Հոլանդիային:
-Բրազիլիայի հավաքականն առաջվա պես ամենաուժեղ թիմը չէ, սակայն մեծ ջանքերի շնորհիվ կարող ենք հասնել մեր նպատակներին: Չեմ պատրաստվում բարձրագոչ հայտարարություններ անել: Աշխարհի առաջիկա առաջնությունում հաղթանակը կախված կլինի նրանից, թե ինչպես կաշխատենք: Սա է իրականությունը:
Բրազիլիան միշտ է տաղանդավոր ֆուտբոլիստներ ունեցել, սակայն միայն տաղանդով չես հաղթի: Պետք է այն համադրել մեծ աշխատանքի ու ճիշտ վերաբերմունքի հետ: Հասկացեք, որ Բրազիլիան չի հաղթի միայն այն պատճառով, որ լեգենդար դեղին մարզաշապիկ է կրում: Հաղթանակներն աշխատանքի արդյունքում են տրվում,-ասել է Դունգան նոր պաշտոնում իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում