Գվարդիոլա. Եթե մեծ հաղթանակների չհասնեմ, կլքեմ «Բավարիան»
23/07/2014 10:57
Նմանատիպ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի բացառում, որ կարող է հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո լքել Մյունխենի ակումբը:
««Բավարիայում» աշխատելու եկա, որպեսզի որքան հնարավոր է լավ կատարեմ պարտականություններս: Օտար երկիր եկա, որտեղ ֆուտբոլն այլ կերպ են ընկալում և ընդունում: Փորձում եմ հարմարվել, սակայն աշխատում եմ նաև, որ իմ գաղափարներին էլ հարմարվել կարողանան:
Սա երկարատև գործընթաց է ու մեկ տարում չես կարող որևէ բան փոխել: Գաղտնիքներ չկան. եթե առաջիկա մրցաշրջանում մեծ հաղթանակների չհասնեմ, կթողնեմ «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերել է «Marca»-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում