Ռոդրիգես. Ֆալկաոն կարող է խաղալ «Ռեալում»
23/07/2014 12:55
Նմանատիպ
«Ռեալի» կոլումբիացի նորեկ Խամես Ռոդրիգեսը, խոսելով իր հարենակից Ռադամել Ֆալկաոյի մասին, նշել է, որ վերջինս կարող էր իրեն հիանալի դրսևորել Մադրիդի ակումբում:
«Ֆալկաոն հիանալի ռմբարկու է ու կարող էր այստեղ ելույթ ունենալ: Ամեն բան, սակայն կախված է «Ռեալի» որոշումից»,-ասել է Ռոդրիգեսը:
Հիշեցնենք, որ Ռոդրիգեսը և Ֆալկաոն թիմակիցներ էին «Մոնակոյում», իսկ «Ռեալի» ղեկավարությունն ավելի վաղ հետաքրքրված էր Ֆալկաոյի տրանսֆերով, սակայն չցանկացավ 45 միլիոն եվրո վճարել վերջինիս համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում