Գերմանիայի հավաքականը վնասել է աշխարհի չեմպիոնի գավաթը
23/07/2014 15:35
Նմանատիպ
Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վոլֆգանգ Նիրսբախը խոստովանել է, որ Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ՖԻՖԱ-ի կողմից Գերմանիայի հավաքականին տրված գավաթը վնասվել է թիմի հաղթանակի տոնակատարությունների ժամանակ։
Պաշտոնյան հայտնել է, որ մրցանակը վնասվել է Գերմանիայի հավաքականի խաղացողներից մեկի կողմից, սակայն հայտնի չէ, թե ում։
-Աշխարհի գավաթի մի փոքրիկ կտոր պոկվել է, բայց մի անհանգստացեք, մենք մասնագետներ ունենք, ովքեր կարող են լուծել այդ խնդիրը։
Մենք հետաքննություն ենք անցկացրել, սակայն չենք կարողացել պարզել՝ ով է վնասել մրցանակը,-ասել է Նիրսբախը։
Բարեբախտաբար, ՖԻՖԱ-ն այլևս թիմերին չի հանձնում Աշխարհի գավաթի բնօրինակը, որը նրանց է շնորհվում հաղթանակից անմիջապես հետո։ Օրիգինալ գավաթը 10 մլն եվրո արժե։
Հետևեք մեզ նաև Telegram-ում