Լյովը կշարունակի գլխավորել Գերմանիայի հավաքականը
23/07/2014 18:01
Նմանատիպ
Յոախիմ Լյովը հաստատել է, որ շարունակելու է գլխավորել Գերմանիայի հավաքականը մինչև Եվրոպայի 2016թ առաջնության ավարտը: Այս մասին գրում է «Sportsmole.co.uk»-ը:
«Այս պահին աշխատանքս շարունակելուց և թիմին դեպի Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանն առաջնորդելուց ավելի լավ բանի մասին մտածել չեմ կարող: Ես նույնքան մոտիվացված եմ, որքան հավաքականում աշխատանքի անցնելու առաջին օրը»,-ասել է Լյովը:
Այն բանից հետո, երբ 54-ամյա մասնագետը հավաքականի հետ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը 4-րդն էր Գերմանիայի պատմության մեջ, կասկածներ առաջացան հավաքականում նրա ապագայի վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում