Շակիրի. «Յուվենտուսը» հիանալի տարբերակ է
23/07/2014 21:33
Նմանատիպ
Շվեյցարիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Շերդան Շակիրին մեկնաբանել է «Յուվենտուս» տեղափոխության վերաբերյալ լուրերը:
««Յուվենտուսը» հիանալի տարբերակ է: Այն մեծ ակումբ է, ու բոլորը կցանկանային հանդես գալ նրա կազմում: Չեմ կարծում, որ իտալական ակումբ տեղափոխությունն ինձ համար հետքայլ կլինի:
Հիմա ես արձակուրդի մեջ եմ, և եղբայրս է կարգավորում ապագայիս հարցերը: «Յուվենտուսի» և «Բավարիայի» բանակցությունների մասին տեղյակ չեմ»,-ասել է Շակիրին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում