Իսներ. Ատլանտայի մրցաշարը կարևոր է ինձ համար
23/07/2014 21:45
Նմանատիպ
Ամերիկացի Ջոն Իսները հայտարարել է, որ իր համար շատ կարևոր է բարեհաջող ելույթ ունենալ Ատլանտայի մրցաշարում:
-Այս մրցաշարը առանցքային կարևորություն ունի ինձ համար: Պետք է մինչև ամռան ավարտը լավ մարզավիճակ ձեռք բերեմ: Այս մրցաշարում նախկինում լավ եմ ելույթ ունեցել, ու դա վստահություն է հաղորդում: Հույս ունեմ, որ այս անգամ էլ կկարողանամ լավ ելույթ ունենալ,-ասել է Իսները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում