Բեյլը ավելի բարեհաջող մրցաշրջան է ակնկալում
24/07/2014 11:22
Նմանատիպ
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հույս ունի, որ 2014-15թթ. մրցաշրջանը նախորդից ավելի լավն է լինելու: Հիշեցնենք, որ ուելսեցի կիսապաշտպանն անցյալ տարի տեղափոխվեց «Ռեալ» և առաջին իսկ մրցաշրջանում հաղթեց Իսպանիայի Գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում:
«Վերջին մրցաշրջանում բարդություններ եղան, քանի որ նախամրցաշրջանային պատրաստություն չէի անցել: Նոր ակումբում դա խնդիր է: «Ռեալի» ֆուտբոլիստներից շատերն անգլերեն գիտեն, ու դա թեթևացնում է խնդիրս:
Ժամանակ պահանջվեց թիմին հարմարվելու համար և աստիճանաբար ամեն բան իր տեղն ընկավ: Կարծում եմ` հաջոչդ մրցաշրջանն իմ ու ընկերներիս համար ավելի բարեհաջող կանցնի ու կհասնենք մեր նպատակներին»,-ասել է Բեյլը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում