Ըստ Կոստայի` աշխարհի լավագույն մարզիչը Մոուրինյոն է
24/07/2014 13:03
Նմանատիպ
Հարձակվող Դիեգո Կոստան, ով վերջերս է Մադրիդի «Ատլետիկոյից» տեղափոխվել Լոնդոնի «Չելսի», կարծում է, որ իր նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լավագույնն է աշխարհում:
«Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է, իսկ «Չելսիում» խաղում են լավագույն ֆուտբոլիստները: Ես այստեղ պրոֆեսիոնալ տեսանկյունից զարգանալու ցանկություն ունեմ: Ցանկանում եմ աշխատել հենց Մոուրինյոյի հետ»,-Կոստայի խոսքը մեջբերել է «AS»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում