Անկարայում սպասում են Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի առաջնորդների հանդիպմանը
Նմանատիպ
Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ղեկավարների հանդիպումը հնարավոր է տեղի ունենա մոտ ապագայում, հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։
«Բանակցային գործընթացին միջամտեցին ընտրությունները։ 15 օր առաջ մեր արտգործնախարարը (Մևլութ Չավուշօղլուն) մասնակցել է Մոսկվայում կայացած հանդիպմանը։ Առաջիկա հանդիպումները կշարունակվեն փոխնախարարների մակարդակով։
Առաջիկայում բանակցությունների առաջխաղացումից հետո, որոշում կկայացվի, և հնարավոր կլինի գործել։ Կան նաև հարցեր, որոնք պետք է քննարկվեն առաջնորդների մակարդակով։ Կարող եմ ասել, որ դա կիրականացվի մոտ ապագայում»,- Türk-ին տված հարցազրույցում ասել է Կալինը։
Ավելի վաղ Մոսկվայում տեղի էր ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանիի, Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Բանակցություններն անցկացվել էին Դամասկոսի և Անկարայի միջև տարաձայնությունները վրացնելու և հարաբերությունները կարգավորելու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում