Ագիրեն` Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ
24/07/2014 16:18
Նմանատիպ
Մադրիդի «Ատլետիկոյի», «Էսպանյոլի» և Մեքսիկայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խավիեր Ագիրեն կարիերան շարունակելու է Ճապոնիայի հավաքականում: Այս մասին հաղորդում է Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Գործարքի մանրամասները հայտնի չեն, սակայն ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Ագիրեն գլխավորելու է Ճապոնիայի հավաքականը մինչև Ռուսաստանում կայանալիք Մունդիալ 2018-ը:
Հավելենք` Ճապոնիայի հավաքականում 55-ամյա Ագիրեին օգնելու են Ստյուարտ Գելլինգը, Ռիկարդո Լոպեսը և Խուան Իրիբարրեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում