Ալիսիա Մարինը չի հիշում իրեն պարտված Գոհար Շահնազարյանին
Նմանատիպ
Իսպանուհի Ալիսիա Մարինը, ով «Արա և Այծեմնիկ» մարզական ակումբում անցկացվող Նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնությունում հասավ մինչև կիսաեզրափակիչ, AllSport.am-ի հետ զրույցում նշեց, որ հուզվածության պատճառով չի հիշում 1/24 եզրափակչում իրեն պարտված Գոհար Շահնազարյանին:
«Բառեր չունեմ: Այնքան հուզված էի, որ ոչինչ չեմ կարող ասել: Չգիտեմ՝ արդյոք նա բարդ մրցակից էր, թե՝ ո՛չ»,-ասաց Մարինը:
17-ամյա մարզուհին, ով արդեն 10 տարի է, ինչ զբաղվում է նետաձգությամբ, նշեց, որ իր համար անսպասելի էր մինչև կիսաեզրափակիչ հասնելը:
«Շատ գոհ եմ արդյունքից: Սա այս մակարդակի առաջին մրցաշարն է, որին մասնակցում եմ, և, իրոք, չէի սպասում, որ նման արդյունքի կհասնեմ, սակայն մեծ աշխատանք էի կատարել»,-ասաց մարզուհին:
Նշենք, որ Ալիսիա Մարինը կիսաեզրափակչում պարտվեց լեհ մարզուհի Նատալիա Լեսնիակին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում կմրցի Իննա Ստեպանովայի (Ռուսաստան) հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում