Կասորլայի համար «Արսենալը» պահանջում է նվազագույնը 15 մլն ֆունտ
24/07/2014 17:19
Նմանատիպ
Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը մտադիր է վաճառել կիսապաշտպան Սանտի Կասորլայի տրանսֆերը ոչ պակաս, քան 15 միլիոն ֆունտով:
«Daily Star»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` Կասորլայի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»: Դիեգո Կոստայի` «Չելսի» տեղափոխությունից հետո մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մտադիր է ուժեղացնել թիմի կազմը, իսկ Կասորլան այդ տեսանկյունից հարմար թեկնածու է: Հավանական տեղափոխության վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն:
Հավելենք` նախորդ մրցաշրջանում Սանտի Կասորլան «Արսենալի» կազմում մասնակցել է 39 խաղի, խփել է 4 գոլ, կատարել է 8 գոլային փոխանցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում