«Չելսիի» կիսապաշտպանը տեղափոխվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» (տեսանյութ)
24/07/2014 19:10
Նմանատիպ
«Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկաս Պյազոնը կարիերան շարունակելու է Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»: Ըստ ակումբների միջև ձեռբերված համաձայնության` 20-ամյա Պյազոնը «Այնտրախտում» կանցկացնի 2014-15թթ. մրցաշրջանը:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս «Վիտեսսում», Հոլանդիայի առաջնությունում Պյազոնը մասնակցել է 29 խաղի, խփել է 11 գոլ և կատարել է 8 գոլային փոխանցում: