«Արսենալը» ցանկանում է գնել «Ման. Յունայթեդի» հայ դարպասապահին
25/07/2014 12:08
Նմանատիպ
15-ամյա Ֆելիքս Ֆերահյանը, ով հանդես է գալիս Ֆինլանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականում, «Կայզերսլաութերնում», ֆիննական «Կուպսում» խաղալուց հետո վերջերս տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Daily Mail»-ի և «Soccer talk»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` այժմ Ֆերահյանի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»: Լոնդոնյան ակումբում ցանկանում են, որ երիտասարդ դարպասապահը համալրի «զինագործների» շարքերը: Հավանական տեղափոխության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն չի հաղոդվում:
Հավելենք, որ Ֆելիքս Ֆերահյանի հայրը լիբանանահայ է, իսկ մայրը` ֆիննուհի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում