«Յուվենտուսը» վարձակալել է «Ուդինեզեի» կիսապաշտպանին
25/07/2014 18:14
Նմանատիպ
«Յուվենտուսը» պաշտոնապես հաստատել է, որ համաձայնություն է ձեռք բերել «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոբերտո Պերեյրայի հետ:
2014-15թթ. մրցաշրջանի ընթացքում 23-ամյա արգենտինացին վարձակալությամբ հանդես կգա «Յուվենտուսում», իսկ մրցաշրջանի ավարտից հետո «Ծեր սինյորայի» ղեկավարությունը Պերեյրայի տրանսֆերը գնելու առաջնահերթ իրավունք կունենա:
Հավելենք` նախորդ մրցաշրջանում Ռոբերտո Պերեյրան «Ուդինեզեի» կազմում մասնակցել է 37 խաղի, խփել է 2 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում