Կեյլոր Նավաս. Հաջորդ շաբաթ հարցին լուծում կտրվի
25/07/2014 22:14
Նմանատիպ
«Լևանտեի» դարպասապահ Կեյլոր Նավասը նշել է, որ հաջորդ շաբաթ պարզ կդառնա, թե որ ակումբում է հանդես գալու հաջորդ մրցաշրջանում:
«Կցանկանայի արդեն պատասխանել այդ հարցին, սակայն ինքս էլ դեռ չգիտեմ: Ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ հարցին լուծում կտրվի, որպեսզի ես և ընտանիքս հանգիստ լինենք և կարողանանք բոլորին ասել, թե որն է լինելու իմ տունը»,-Նավասի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:
Նշվում է, որ Նավասի՝ «Ռեալ» տեղափոխվելու պարագայում Իկեր Կասիլյասը կամ Դիեգո Լոպեսը կլքի ակումբը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում