Մանջուկիչ. Կոստան Կոստան է, իսկ ես Մանջուկիչն եմ
25/07/2014 22:29
Նմանատիպ
«Ատլետիկոյի» նորեկ Մարիո Մանջուկիչը խնդրել է, որ իրեն չհամեմատեն Դիեգո Կոստայի հետ, որը նախորդ մրցաշրջանում մադրիդցիների առաջատարն էր:
«Դիեգո Կոստան Դիեգո Կոստան է, իսկ ես Մանջուկիչն եմ: Յուրաքանչյուրն իր խաղաոճն ունի: Ես հետևում եմ իմ նոր մարզչի ցուցումներին: Ճանաչում եմ ֆուտբոլիստներին, և համոզված եմ, որ նրանք հիանալի խաղացողներ են: Ես հատկապես գոհ եմ մարզչից»,-Մանջուկիչի խոսքերն է փոխանցում «Football-espana.net»-ը:
Մարիո Մանջուկիչը 5 տարվա պայմանագիր է կնքել «Ատլետիկոյի» հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում