Կոսովոյում բախումներ են․ Սերբական բանակը շարժվում է դեպի սահման

Կոսովոյում բախումներ են․ Սերբական բանակը շարժվում է դեպի սահման

Կոսովոյի հյուսիսային սերբաբնակ շրջաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների պատճառով բախումներ են սկսվել ինքնահռչակ հանրապետության ոստիկանական ուժերի և տեղացի սերբերի միջև։

Սերբիայի նախագահը հրահանգել է զինված ուժերին շարժվել դեպի Կոսովոյի հետ Սահման։

Ալեքսանդր Վուչիչ

Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում պաշտոնապես հայտարարել է երկրի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Միլոշ Վուչեվիչը։

«Սերբիայի նախագահն ու մեր զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Վուչիչը հրամանագիր են ստորագրել Սերբիայի զինված ուժերի ստորաբաժանումների մարտունակությունը ամենաբարձր մակարդակի հասցնելու մասին և հրամայել նրանց արագ առաջ շարժվել Կոսովոյի հետ սահմանակից Մետոհիա երկրամաս»,- գրել է Վուչևիչը։

Պաշտպանության գերատեսչության ղեկավարը նաև ուրբաթ օրը լրագրողներին ասել է, որ տեղի ունեցող իրադարձությունները վաղուց կանխատեսված էին, և որ «Պրիշտինան (Կոսովոյի մայրաքաղաքը․ խմբ․) շարունակում է սրել իրավիճակն ու  ահաբեկչություն իրականացնել սերբերի դեմ․․․ այս ամենը հատում է կարմիր գծերը, տանում են երկխոսության լիակատար փլուզման»։

Ավելի վաղ հաղորդվում է, որ Սերբիայի նախագահ Վուչիչը դիմել է ՆԱՏՕ-ին՝ պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել և դադարեցնել Կոսովոյում սերբերի հանդեպ բռնությունները։

Իրավիճակը դուրս է եկել հսկողությունից, երբ ընտրությունների ժամանակ սերբական համայնքը բոյկոտել է ընտրությունները, ինչի արդյունքում մասնակցությունը կազմել է ընդամենը 3․47 տոկոս, մինչդեռ Կոսովոյի իշխանությունները ընտրությունները համարել են կայացած և փորձել են շրջանների կառավարիչ նշանակել ալբանացիների։

Ի պատասխան՝ տեղի սերբ բնակչությունը փակել է վարչական շենքերի մուտքերը, բախումներ են սկսվել ոստիկանության և քաղաքացիների միջև, գործադրվել է արցունքաբեր գազ և այլ միջոցներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում