Գործակալ. Ես կասկածում եմ, որ Ռոբինյոն կմնա «Միլանում»
25/07/2014 23:14
Նմանատիպ
«Միլանի» հարձակվող Ռոբինյոյի գործակալ Մարիսա Ռամոսը հայտարարել է, որ կասկածում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը կշարունակի հանդես գալ «ռոսոներիների» կազմում:
«Ես նախընտրում եմ չտալ այն թիմերի անունները, որոնք հետաքրքրվում են Ռոբինյոյով: Գալիանին հերքե՞լ է նրա տեղափոխության մասին լուրերը: Միայն կարող եմ ասել, որ առայժմ ոչ մի ակումբի հետ պայմանավորվածություն չունենք: Այդուհանդերձ կասկածում եմ, որ Ռոբինյոն կմնա «Միլանում»: Մենք լուծում կգտնենք»,-ֆուտբոլիստի գործակալի խոսքերն է մեջբերում «Football-italia.net»,-ը:
Ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ բրազիլացի հարձակվողը կարող է տեղփոխվել «Օրլանդո Սիթի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում