Թիերի Անրին Նյու Յորքում միացել է «Արսենալին» (լուսանկարներ, տեսանյութ)
26/07/2014 11:00
Նմանատիպ
Անգլիայի ՖԱ գավաթակիր Լոնդոնի «Արսենալը» գտնվում է ԱՄՆ-ում, ուր նախապատրաստվում է Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանին։ «Զինագործների» նախկին աստղ Թիերի Անրին այցելել է թիմին։
Միկել Արտետան, Սանտի Կասորլան, Աարոն Ռեմզին և Թոմաս Ռոսիցկին ներկայացրել են «Արսենալի» նոր մարզահագուստը Նյու Յորքի հայտնի «Grand Central Station»-ում, ուր գտնվել է նաև Անրին և լուսանկարվել թիմի հետ։
Անգլիական ակումբի ֆուտբոլիստները նաև բասկետբոլ են խաղացել։
«Արսենալն» այսօր հանդիպելու է Անրիի «Նյու Յորք Ռեդ Բուլզին», իսկ մինչ այդ թիմը մարզվել է ամերիկյան ակումբի մարզադաշտում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում