Գալիանի. Բալոտելլին մնում է «Միլանում»
26/07/2014 22:28
Նմանատիպ
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ գրեթե համոզված է, որ հարձակվող Մարիո Բալոտելլին կշարունակի հանդես գալ «ռոսոներիների» կազմում:
«Բալոտելլին երբեք չի խնդրել, որ վաճառենք իրեն: Նա կմնա «Միլանում»: Եթե ոչ 100, ապա 99,9 տոկոսով համոզված եմ, որ կմնա»,-Գալիանիի խոսքերն է փոխանցում «Sportsmole.co.uk»-ը:
Ավելի վաղ նշվում էր, որ իտալացի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Արսենալ»:
Բալոտելլին «Միլան» է տեղափոխվել 2013թ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում